Մեր մասին

«Միջազգային երիտասարդական կրթություն» (InYouS) նախագիծը մշակվել է «Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնություն» կազմակերպության և վերջինիս գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Թուրքիայի, Բելգիայի, Չեխիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ռումինիայի կողմից: Նախագիծը միտված է բարելավելու երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչումը՝ «Միջազգային երիտասարդական կրթություն» ուսումնական պլանների (և կազմակերպել հեռավար ուսուցման կուրս երիտասարդ աշխատողների համար) և Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար մշակված բաց կրթական նյութերի վերամշակման միջոցով:
Նախագիծը գործելու է 2018թ. հունվարից մինչև 2019թ. հուլիս ամիսը:
Մշակված ուսումնական պլանների շնորհիվ՝ նախագիծը կբարձրացնի Եվրոպայում երիտասարդական քաղաքականությանը և պրակտիկային մասնակից մարդկային ռեսուրսների որակը` Լիսաբոնի ռազմավարությանը, Եվրոպական երիտասարդական պակտին և ԵՄ երիտասարդական ռազմավարությանը համահունչ: Այն նպաստում է նաև բարձրագույն կրթության արդիականացմանը՝ միջազգային և բազմալեզու ուսանողական մարմնի համար ինտեգրված դասընթացների մշակման միջոցով: Ծրագրի կրթական սկզբունքները դրական են գնահատում գործընկեր երիտասարդական ցանցի մասնակիցների կուտակած փորձն ու հմտությունները՝ ուղղված իրենց որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական զարգացման գործընթացներին նրանց ընդգրկվածությունը:
Նախագծի խնդիրներն են՝
- խրախուսել և խթանել բուհերում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ինտեգրումը՝ Միջազգային երիտասարդական կրթության վերաբերյալ դասընթացի մշակման միջոցով,
- կառուցել կամուրջներ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության և փորձի միջև՝ եվրոպացի երիտասարդների կրթական և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման համար նորարարական ներուժի բացահայտման նպատակով, խթանել կարիերայի ճկունությանը և շարժունությանը, ինչպես նաև հաստատել հիմնավորված քաղաքականության և պրակտիկայի արժեքը և օգտակարությունը.
- հզորացնել երիտասարդների շրջանակում մարդկային ներուժը` երիտասարդ որակյալ աշխատողների զանգվածի ստեղծման միջոցով,
- խթանել երիտասարդների աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության միջազգային ճանաչումը՝ ֆորմալ կրթական համակարգին համապատասխան չափանիշների մշակման և ընդունման միջոցով:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ “InYous’’ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ
“InYous”-Ի ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ԳՈՎԵՐՆԸ (Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016 (երկարաձգվել է մինչև 2017)): ԳՈՎԵՐՆ ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարման համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:
Ծրագրի կոորդինատոր/համադասող՝
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Ծրագրի տևողությունը՝
36 ամիս (2013 - 2016)
Բուհերի ինքնավարության և հաշվետվողականության բարձրացման կոնկրետ նպատակներն են `
- ձևավորել վարչական անձնակազմի կարողություններ՝ արդյունավետ համակարգային փոփոխությունների կառավարման նպատակով,
- վերանայել իրավական (համակարգային մակարդակ) և կարգավորող (ինստիտուցիոնալ մակարդակ) շրջանակները՝ Բոլոնիայի գործընթացներին համահունչ,
- ստեղծել համալսարանի ժամանակակից կառավարման համակարգ՝ համակարգային փոփոխությունների մոտեցումների վերանայման միջոցով. ռազմավարական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարում,
- ներկայացնել ուսանողակենտրոն կրթական դրույթների նկատմամբ աշխատանքային մոտեցումներ. ECTS և ակադեմիական ծրագրի կառավարում՝ ապահովելով որակ և ուսանողների շարժունության խթանում:
Ծրագրի վերջնարդյունքները՝
- բարձրագույն և միջին օղակի վարչակազմի կարողությունների ստեղծում՝ Բոլոնիայի գործողությունների իրականացման համար,
- նոր իրավական (համակարգային) և կարգավորիչ (ինստիտուցիոնալ) շրջանակներ՝ համաձայն Բոլոնիայի գործողությունների,
- ժամանակակից կառավարման համակարգ՝ հիմնված ռազմավարական և կառուցվածքային կառավարման նոր մոտեցումների, բյուջեի տեղաբաշխման և մարդկային ռեսուրսների կառավարման վրա,
- ցուցիչներ և չափանիշներ ակադեմիական ծրագրի և ուսանողների շարժունության գործարկման համար,
- նոր մոտեցումներ ակադեմիական ծրագրերի, ուսումնական հարցերով բաժնի և ռեգիստրարի կառավարման նկատմամբ (ուսանողական հարթակի և ուսանողներին առնչվող տեղեկատվության կառավարման համակարգի ներդրում):
Արտաքին գնահատում ՏԵՄՊՈՒՍ ԳՈՎԵՐՆ ծրագրի շրջանակում
Հաշվետու հանդիպում Տեմպուս ծրագրի «Գովերն» նախագծի շրջանակներում
Վերապատրաստումներ ՏԵՄՊՈՒՍ-ԳՈՎԵՐՆ ծրագրի շրջանակներում
Գործուղում եվրոպական 3 երկրների բուհեր
ՎԵՐԻՏԱՍԸ (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016 (երկարաձգվել է մինչև 2017)): Ծրագրի նպատակն է բարելավել հետբուհական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում՝ համապատասխանեցնելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:
Ծրագրի կոորդինատոր/համադասող՝
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ծրագրի տևողությունը՝
36 ամիս (2013 - 2016)
Ծրագրի հատուկ նպատակները`
- որակի հետազոտողների քննադատ/վերլուծող զանգվածի ձևավորմամբ՝ հետազոտության մեջ մարդկային ներուժի հզորացումը հայաստանյան բուհերում դոկտորական կրթության զարգացման, ինտեգրման և արդյունավետ կառավարման միջոցով,
- ՈԱԱԿ-ի երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերի միջազգային ճանաչման խթանում, Զալցբուրգյան սկզբունքներին և միջազգային համեմատելի չափանիշներին համահունչ աստիճանի շնորհման մշակման և ընդունման միջոցով,
- գիտական հետազոտությունների որակի գնահատման և մոնիտորինգի համակարգի մշակում, համապատասխան պարամետրերի ստեղծման և ամրապնդման համակարգերի շարունակական հսկման նպատակով,
- բուհերում գիտության և հետազոտությունների ինտեգրումը խթանելու և ամրապնդելու համալսարանական կառույցների ստեղծման/վերանայման միջոցով, որոնք կնպաստեն գիտական հետազոտությունների, կրթության, հետազոտության և նորարարության ոլորտներում ցանցային հմտությունների կիրառության գիտելիքների, կրթության որակի, արդյունավետության, ճկունության, բազմամասնագիտության և միջդիսցիպլինարության խթանմանը:
Ծրագրի վերջնարդյունքները`
- բարձրորակ դոկտորական կրթության համար համալսարանների կարողությունների զարգացում. նոր հետազոտական կենտրոնների վերանայում/ստեղծում,
- որակյալ PhD կրթության և հետազոտությունների կազմակերպման նախապայմանների ստեղծում,
- դոկտորական կրթության PhD աստիճանի շնորհման չափանիշների և որակի ստանդարտների ձևավորում,
- Հայաստանում 11 նոր PhD ծրագրերի մշակում և գործարկում (11 փորձնական ծրագրեր),
- PhD աստիճանի շնորհման չափանիշների և որակի ստանդարտների ընդունում:
Արտաքին գնահատում ՏԵՄՊՈՒՍ-ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում
Հաշվետու հանդիպում ՏԵՄՊՈՒՍ-ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում
ՏԵՄՊՈՒՍ-ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնական շրջայց եվրոպական համալսարաններում
Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրան միջազգային հարթակում (գործուղում Գրաց)
էրազմուս Մունդուս - Հարևան արևելյան շրջանների ինտեգրումը բարձրագույն կրթության համագործակցության շրջանակներում (EMINENCE)
Էրազմուս Մունդուս ծրագրի EMINENCE նախագիծ
EMINENCE նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում: Էրազմուս Մունդոս ծրագրի նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, ինչպես նաև խթանել ժողովուրդների և մշակույթների միջև փոխըմբնումն ու շփումը շարժունության և ակադեմիական համագործակցության միջոցով:
EMINENCE հապավումը նշանակում է «բարձունք, հայտնություն», որը կարևորում է ծրագրի ապագա արդյունքը: Ծրագրից օգտվող ուսանողներն ու մասնագետները, սովորելով արտասահմանում և վերադառնալով իրենց հայրենիք, կնպաստեն Արևելյան երկրների և հասարակության զարգացմանը՝ փորձելով հասնել եվրոպական չափանիշներին:
EMINENCE նախագիծը ենթադրում է համագործակցություն երրորդ երկրների բարձրագույն կրթական հաստատությունների հետ և կրթաթոշակների տրամադրում շարժունության նպատակով, ինչը կնպաստի՝
- եվրոպական և նպատակային երրորդ երկրների բուհերի միջև բարձրագույն կրթության բնագավառում միջբուհական համագործակցությանը,
- համագործակցող բուհերից որևէ մեկում անհատ ուսանողների, հետազոտողների և բուհերի անձնակազմի ուսման (հետազոտության, դասավանդման) իրականացմանը:
Նպատակային երրորդ երկրները EMINENCE նախագիծում հետևյալն են՝ Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուս, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան (արևելյան այս հարևան երկրները պատկանում են այսպես կոչված Արևելյան համագործակցությանը (EaP), որոնք օգտվում են ոչ միայն բարձրագույն կրթության բնագավառում ընձեռված հնարավորություններից, այլև բարելավում են արտաքին հարաբերությունները Երամիության շրջանակներում):
EMINENCE կոնսորցիումը բաղկացած է Եվրամիության ու երրորդ երկրների աջակից գործընկերներից:
EMINENCE ծրագրի հիմնական բնութագիրը
EMINENCE-ի համագործակցության պահանջները հետևյալն են.
- Առավել բարձրացնել արտերկրում տաղանդավոր և նպատակասլաց ուսանողների որակավորումը՝ տալով նրանց միջազգային փորձ և բարձրացնելով նրանց աշխատաշուկայում աշխատանք գտնելու հնարավորությունը:
- Ապահովելով Արևելյան համագործակից երկրների խոցելի խմբերի ուսանողների շարժունությունը՝ տալով նրանց որակավորումներ Եվրամիության համագործակից համալսարանների կողմից:
- Նպաստելով մարդկային ռեսուրսների և բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային համագործակցության հնարավորությունների զարգացմանը Արևելյան հարևան երկրներում անհատական շարժունության միջոցով, որը հետապնդում է ոչ միայն անհատական շահեր, այլ նաև օգուտ է բերում սեփական բուհին և ամբողջ հասարակությանը:
- Բարձրացնել բարձրագույն կրթության տեսանելիությունը Արևելյան հարևան երկրներում ընդհանրապես և ապահովել այդ շրջանների բուհերի ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում և Բոլոնյան գործընթացներում:
- Ստեղծել և ամրապնդել տևական կապեր և համագործակցություն Եվրամիության և Արևելյան հարևան երկրների բուհերի միջև, ինչը կնպաստի հետագա հարաբերությունների բարելավմանը ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո:
- Նպաստել Եվրամիության և Արևելյան հարևան երկրների հասարակությունների փոխադարձ զարգացմանը՝ ժողովուրդների, մշակույթների, գիտելիքների և գաղափարների փոխանակման միջոցով:
![]() |
![]() |
![]() |
Արտաքին կապերի բաժնի հաշվետվություն- Ուսանողական շարժունություն, KA 171
2023-2024
- Լիաննա Եղիշյան, Շեցինի համալսարան, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, բակալավր, Լեհաստան, 2023-2024
- Արմեն Մանուկյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Կաստիլիա Լա Մանչա համալսարան, Իսպանիա, 2023-2024, ներառական
- Էլեն Գասպարյան, Կաստիլիա Լա Մանչա համալսարան, բակալավր, Իրավագիտության ֆակուլտետ, Իսպանիա, 2023-2024
- Սյուզաննա Խաչատրյան, Գործարար վարչարարության ֆակուլտետ, բակալավր, Սիբիուի Լուչիան Բլագա համալսարան, Ռումինիա, 2023-2024
2024-2025 առաջին կիսամյակ
- Սոֆիա Բարսեղյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, մագիստրատուրա, Սևիլիայի համալսարան, Իսպանիա, 2024-2025
- Լուսինե Առուստամյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, ասպիրանտուրա, Սևիլիայի համալսարան, Իսպանիա, 2024-2025
Պատրաստվում են մեկնել 2024-2025, երկրորդ կիսամյակ
- Արման Օհանյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Սիբիուի Լուչիան Բլագա համալսարան, Ռումինիա, 2024-2025
- Էլեն Կույումջյան, Սևիլիայի համալսարան, Իրավագիտություն, բակալավր, Իսպանիա, 2024-2025
- Անյա Հայրապետյան, Սևիլիայի համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Իսպանիա, 2024-2025
- Անի Իսրայելյան, Ժեշովի համալսարան, Լեզվաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա, Լեհաստան, 2024-2025
- Անի Մկրտչյան, Բուխարեստի տնտեսագիտական համալսարան, Ռումինիա, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, ասպիրանտուրա 2024-2025
- Լիլյա Առաքելյան, Բուխարեստի տնտեսագիտական համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, մագիստրատուրա, Ռումինիա, 2024-2025
- Արևիկ Բադասյան, Կազիմեժ Վիելկիի համալսարան, Լեզվաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա, Լեհաստան, 2024-2025
- Անդրանիկ Ադամյան, Կաստիլիա Լա Մանչա համալսարան, Իրավագիտություն, բակալավր, Իսպանիա, 2024-2025
- Սոֆիա Բարսեղյան, Սևիլիայի համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, մագիստրատուրա, Իսպանիա, 2024-2025, երկարաձգված շարժունություն
2025-2026 առաջին կիսամյակ
- Կարինե Ալեքսանյան, Սևիլիայի համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Իսպանիա, 2025-2026
Ուսանողների հոսք շարժունության ռազմավարական նշանակությունը կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտներում հետևյալն է.
- Միջազգային կրթության որակի բարձրացում
Ուսանողների շարժունությունը խթանում է համագործակցությունը տարբեր կրթական հաստատությունների միջև, ինչը նպաստում է գիտելիքի փոխանակմանը և նորարարական մեթոդների կիրառմանը:
- Մարդկային կապիտալի զարգացում
Ուսանողներն ուսման ընթացքում ձեռք են բերում նոր հմտություններ, որոնք կարևոր են տեղական և միջազգային աշխատաշուկայի համար: Սա նպաստում է մրցունակության բարձրացմանը և ավելի որակյալ մասնագետների պատրաստմանը:
- Տնտեսական ազդեցություն
Շարժունությունը ներգրավում է միջազգային ուսանողների, որոնք ուսման վճարների և տեղական ծախսերի միջոցով նպաստում են տնտեսությանը: Տեղական ուսանողները նույնպես կարող են իրենց երկրներ բերել նոր գիտելիքներ և գաղափարներ, որոնք խթանում են նորարարությունը:
- Մշակութային դիվերսիֆիկացում
Շարժունությունը նպաստում է մշակութային փոխանակմանը, որը կարևոր է միջմշակութային փոխըմբռնման և հարմարվողականության համար: Այս գործընթացը զարգացնում է գլոբալ մտածելակերպը:
- Համագործակցության ամրապնդում
Շարժունության ծրագրերը նպաստում են երկարաժամկետ կապերի ձևավորմանը կրթական և հետազոտական հաստատությունների միջև, ինչը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման համատեքստում:
- Կրթական հաստատությունների վարկանիշի աճ
Շարժունության բարձր մակարդակ ունեցող համալսարանները ստանում են միջազգային ճանաչում, ինչը նրանց դարձնում է գրավիչ ապագա ուսանողների և գիտնականների համար: Այս ռազմավարական գործոններն են, որ ուսանողների շարժունությունը դարձնում են առանցքային կրթության զարգացման և տնտեսական առաջընթացի համար:
- Հյուսիսային համալսարանի տեսանելության բարձրացում, (visibility):
Արտաքին կապերի բաժնի ղեկավար՝
Արուսյակ Իվանյան
22.01.2025
Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):
|
Սոֆյա ԲարսեղյանՀյուսիսային համալսարանի Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Բարսեղյանը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում սովորել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում: |
![]() |
Մագդալինա Ավանեսյան Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում սովորել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում: |
![]() |
Հասմիկ Մանուկյան 2015 թվականին Հյուսիսային համալսարանի Հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի ուսանողուհի Հասմիկ Մանուկյանը մեկ ուսումնական տարի սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) Քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետում: |
![]() |
Արտակ Պետրոսյան 2015 թվականին Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանող Արտակ Պետրոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի անվան համալսարանի Տնտեսագիտության և գործարար վարչարարության ֆակուլտետում: |
![]() |
Էվելինա Էբերդովսկա 2015 թվականին Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) ուսանողուհի Էվելինա Էբերդովսկան սովորել է Հյուսիսային համալսարանում (Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի մշակած դասընթացներն կազմակերպվել են ռուսաց լեզվով՝ հաշվի առնելով ուսանողի ցանկությունը): |
![]() |
Մատեուշ Բենկո և Ռեմիջիուս Բակ 2013 թվականին Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) ուսանողներ Մատեուշ Բենկոն և Ռեմիջիուս Բակը մեկ ուսումնական տարի սովորել են Հյուսիսային համալսարանի Լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: |
![]() |
Արփինե Թադևոսյան 2013 թվականին Հյուսիսային համալսարանի Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Թադևոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) Լեհերենի և դասական բանասիրության ֆակուլտետում: |
|
Բակուր Մարտիրոսյան Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը «Էրազմուս+ ՀԳ 107 անձնակազմի միջազգային 4-րդ շաբաթ» ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով դասախոսություն է կարդացել Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների համալսարանում (Լեհաստան):
|
![]() |
Քրիստոֆ Վեսոլովսկի Լեհաստանի Շչեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում 2019 թվականի մարտի 19-22-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է Հյուսիսային համալսարանում: |
|
Քրիստինե Ռշտունի Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Քրիստինե Ռշտունուն «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրով 2019 թվականի փետրվարի 18-22-ը «Գործնական անգլերեն» խորագրով դասընթաց է անցկացրել գործընկեր բուհի Անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար: |
|
Հարություն Խալաթյան Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Հարություն Խալաթյանը Հյուսիսային համալսարանի և Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի (Լեհաստան) միջև կնքված համագործակցության շրջանակում 2018 թվականի ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է գործընկեր բուհում: |
![]() |
Սուսաննա Հարությունյան Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը դասավանդման և փորձի փոխանակման շրջանակներում 2015 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում: |
![]() |
Նունե Սրապյան Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, փորձի փոխանակման ծրագրով 2013 թվականին մեկ ամսով գործուղվել է Մալմոյի համալսարան (Շվեդիա), իսկ 2014 թվականին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան (Լեհաստան) և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ: |
![]() |
Աննաբելլա Լոկոնսոլ Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս Աննաբելլա Լոկոնսոլը 2014 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: |
Միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի ձեռքբերումներից է նոր գործնական կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցության իրականցումը արտասահմանյան մի շարք բուհերի հետ: Այսօր համալսարանն ունի գործող համագործակցային պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ինստիտուտի, Ստավրոպոլի կոոպերացիայի ինստիտուտի և Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի, Պերմի պետական հումանիտար–մանկավարժական համալսարանի և այլն: Համագործակցության շրջանակներում կազմակերպվում և անցկացվում են համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ և գիտական բնույթի այլ միջոցառումներ:
![]() |
Վառնայի կառավարման համալսարան |
![]() |
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան |
![]() |
Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարան |
![]() |
Լատվիայի համալսարան |
![]() |
Ժեշուվի համալսարան |
![]() |
Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոց |
![]() |
Շեցինի համալսարան |
![]() |
Չերնիվցի Յուրի ֆեդկովիչի անվան ազգային համալսարան |
![]() |
Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան |
![]() |
Մարդու զարգացման «Ուկրաինա» միջազգային բաց համալսարանի Վիննիցայի սոցիալ-տնտեսագիտական ինստիտուտ |
![]() |
Ստավրոպոլի կոոպերացիայի ինստիտուտ |
![]() |
Նեվիննոմիսսկի պետական հումանիտար – տեխնիկական ինստիտուտ |
![]() |
Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի Չերեպովեցի մասնաճյուղ |
![]() |
Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ինստիտուտ |
![]() |
Պերմի պետական հումանիտար – մանկավարժական համալսարան |
![]() |
Սանկտ Պետերբուրգի կառավարման ու տնտեսագիտության համալսարան |
ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ