Շնորհակալություն հայտնելով համալսարանի գործունեությունը ձեր ուշադրության և հետքրքրություների տեսադաշտում պահելու համար, հավաստիացնում եմ, որ համալսարանի անձնակազմը սիրով սպասում է ձեզ իր տեղեկատվական հարթակներում, մասնավորապես, պաշտոնական կայքէջի, ֆեյսբուքյան և ինստագրամյան տեղեկատվական տիրույթներում՝ իր գործունեությունը նպատակաուղղելով համալսարանի վերաբերյալ ձեր տեղեկատվությունը ամբողաջականեցնելուն, բուհի նորությունները, վերլուծական և խորհրդատվական նյութերը ձեզ համար հասանելի դարձնելուն, ինչը ոչ միայն հնարավորություն կտա պատեկարցում կազմել հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրերով Հյուսիսային համալսարանի գործունեության վերաբերյալ, այլև կհարստացնի ձեր իմացությունը ներպետական և միջազգային կրթական համակարգերում առկա նորությունների և կրթական ասպարեզում առկա հնարավորությունների վերաբերյալ:

Որակյալ և հասանելի կրթության ապահովումը Հյուսիսային համալսարանի առաքելությունն է, գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը՝ համալսարանի այցեքարտը, և այդ է պատճառը, որ հիմնադրման պահից ի վեր հազարավոր շրջանավարտներ իրենց ուսումնառությունը վստահել են հենց Հյուսիսային համասարանին, հարյուրավոր դասախոսներ և պրոֆեսորներ իրենց մասնագիտական գիտելիքների և կարողությունների իրացման հարթակ են դիտարկել հենց Հյուսիսային համալսարանը, իսկ գործատուների ստվար հատված հետադարձ կապով իր գոհունակությունն է հայտնել համալսարանում շրջանավարտներին տրված մրցունակ գիտելիքների համար: Նման վստահության և սերտ փոխգործակցության շնորհիվ էլ հիմնադրման պահից ի վեր համալսարանի աշխատակազմին հաջողվել է կրթության որակի նշաձողը միշտ պահել բարձունքում, ինչի վկայությունն է 2000 թվականից ի վեր պետական լիազոր մարմնի կողմից Հյուսիսային համալսարանին պետական և ինստիտուցիոնալ հավատարմագրերի շնորհումը, որը համալսարանի շրջանավարտների համար ապահովել է հնարավորություն թե՛ այլ կրթական ծրագրերով անխոչընդոտ շարունակել իրենց ուսումը պետական և օտարերկրյա հեղինակավոր բուհերում, և թե՛ իրենց տեղը գտնել աշխատաշուկայի տարբեր հատվածներում՝ որպես պահանջված մասնագետներ: Եվս մեկ անագամ ողջունելով ձեր մուտքը կայքէջ՝ մաղթում եմ ձեզ բեղմնավոր և արդյունավետ համագործակցություն Հյուսիսային համալսարանի հետ:

Հարգանքով՝
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մ.Մակիչյան