Կիբերթրաֆիքինգ և կիբերանվտանգություն

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի և Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը հագեցած էր հետաքրքիր տեղեկատվությամբ և խիստ արդիական հարցադրումներով:

❓Ի՞նչ է թրաֆիքինգը

❓Ի՞նչ դրսևորումներ կարող է այն ունենալ

❓Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց

❓Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները վիրտուալ

տիրույթի հարձակումներից

❓Ի՞նչ մեթոդներով են իրականացվում

կիբերհանցագործությունները…

Մարդու իրավունքների, ազատությունների, թրաֆիքինգից խուսափելու մեխանիզմների և բազմաթիվ այլ հարցերի շուրջ իրենց փորձագիտական վերլուծություններով ներկայացան «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի առողջապահական /կրթական/ թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան և կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ համաշխարհալին սարդոստայնը ամեն օր մարդկությանը նետում է նոր կիբերմարտահրավերներ, որոնց դիմակայելու ամենահուսալի միջոցը մեդիագրագետ լինելն է: