ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ 
 ԲԱԺԻՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2025-26 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴՆԵՐ,

Հյուսիսային համալսարանը Ձեզ համար ստեղծել է բուհերի միասնական ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներին մասնակցելու հնարավորություն՝ բացառիկ պայմաններով:

Դասընթացները կազմակերպվում են

📍Հայոց լեզու և գրականություն,

📍Օտար լեզու և գրականություն,

📍Հայոց պատմություն,

📍Մաթեմատիկա,

📍Ֆիզիկա առարկաների գծով:

Դասընթացի ամսական ուսման վարձավճարը 15.000 ՀՀ դրամ է, որը Հյուսիսային համալսարան ընդունվելու դեպքում կհամարվի որպես ուսման վարձի կանխավճար:

❓Ինչու՞ դիմել Հյուսիսային համալսարան

👍Հյուսիսային համալսարանը պետականորեն ինստիտուցիոնալ հավատարմագրված բուհ է

👍Իրականացնում է բակալավրի, մագիստրոսի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր՝ ժամանակակից և հեռանկարային մի շարք մասնագիտություններով

👍Իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթություն՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար՝ ստեղծելով բարձրագույն կրթությունը միանգամից 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:

👍Ստեղծում է ուսանողական փոխանակման ծրագրերով արտերկրում ուսումը շարունակելու լայն հնարավորություններ:

👍Բուհի պրոֆեսորադասախոսակյան կազմը համալրված է գիտական բարձր կոչումներ ունեցող արհեստավարժ մասնագետներով:

👍Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

📌Նախապատրաստական դասընթացին դիմել ցանկացողները կարող են այցելել ք. Երևան, Ալ.Մանուկյան 15Ա

կամ զանգահարել ընդունող հանձնաժողովին՝

☎️ 010-57- 33-17 հեռախոսահամարով:

Նոր համագործակցություն

Հյուսիսային համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի միջև ձևավորվում է նոր համագործակցություն։
Ավելին

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի ստեղծման նպատակով հերթական աշխատաժողով

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի…
Ավելին