Ավագ դպրոց
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Հումանիտար հոսքով ավագ դպրոցում ինտերակտիվ մեթոդներով դասավանդում են հմուտ մանկավարժներ և դասախոսներ, որոնց մի մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումները, էքսկուրսիաները Հայաստանի պատմամշակութային վայրերով հնարավորություն են ընձեռում դպրոցի սաներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ, հարստանալ հոգեպես, ճանաչել ու սիրել հայրենի երկիրը: Ավագ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։ Ուսման տարեկան վարձը 250.000 դրամ է, որը հնարավոր է վճարել նաև մաս առ մաս: Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։
Սովորողի ընդունելությունը դպրոց
- Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:
- Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը,իսկ ծնողի ցանկությամբ ամբողջ տարվա ընթացքում:
- Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի (սովորողի) ծնողը դպրոց է ներկայացնում հիմնական կրթության վկայականի բնօրինակը և.
- դիմում,
- 2 լուսանկար,
- երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
- տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
- դպրոցից դպրոց սովորողի տեղափոխում (ընդունելությունը) (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար) փաստաթղթերը տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով:
- վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:
- Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Ուսուցչական կազմ

Կրթություն | |
1978-1988թթ. | Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջն. դպրոց |
1989-1994թթ. | Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության և իրավունքի բաժին, ունեմ պատմության և իրավունքի ուսուցչի որակավորում: |
1996-2000թթ. | Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտ: Ունեմ հետազոտողի աստիճան: |
Աշխատանքային փորձ | |
1988-1989թթ. | Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գունանկարի ամբիոնում որպես լաբորանտ: |
1993-1998թթ. | Երևանի թիվ 73 միջնակարգ դպրոցում որպես պատմության և իրավունքի ուսուցիչ: |
1998-2017թթ. | Երևանի Շ. Ռուսթավելու անվան թիվ 23 միջն. դպրոց, փոխտնօրեն ուսումնական գծով, պատմության և հասարակագիտության ուսուցիչ: |
2004-2014թթ. | Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս (պատմության դասավանդման մեթոդիկա): |
2015-2017թթ. | Երևանի Շ.Ռուսթավելու անվան թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն, պատմության, ՀԵՊ և հասարակագիտության ուսուցիչ: |
Հրատարակած աշխատանքները | |
1999–2013թթ. | 1999 - 2018 թթ. – Գիտական և մեթոդամանկավարժական ավելի քան 90 անուն հրատարակված աշխատանք` գիտական հոդվածներ, դասագրքեր, ուսուցիչների մեթոդական ձեռնարկներ. ուսուցիչների վերապատրաստումների ծրագրեր, ձեռնարկներ ու մոդուլներ, աշխատանքային տետրեր և այլն: Մասնավորապես՝Հայոց պատմություն. աշխատանքային տետրեր 6-12-րդ դասարանների համար, հեղինակ: |
2013թ. | Նոր և Նորագույն պատմություն /7-8-րդ դասարաններ/. մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, հեղինակ: |
2004թ. | Հայոց եկեղեցու պատմություն. դասագրքեր 6-8-րդ դասարանների համար, մեթոդական ապարատի հեղինակ: |
2005թ. | Հայոց եկեղեցու պատմություն. մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար (6-8-րդ դասարաններ), հեղինակ: Հայոց եկեղեցու պատմություն. մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար (9-10-րդ դասարաններ), հեղինակ: Տարրական դպրոցում պատմության դասավանդման ուսումնադաստիարակչական նպատակների և խնդիրների մասին, «Պատմություն և կրթություն» հանդես, թիվ 1-2, հոդվածի հեղինակ: |
2007թ. | Պատմություն, Հասարակագիտություն. ուսուցիչների 5–օրյա վերապատրաստումների պլան և նյութեր: Համաշխարհային պատմություն. 6-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի մեթոդական մասի հեղինակ: Ուսուցչի ձեռնարկ. համաշխարհային պատմություն 6-7, հեղինակ: Ուսուցչի ձեռնարկ. համաշխարհային պատմություն 8-9, հեղինակ: Համաշխարհային պատմություն. 7-րդ և 9-րդ դասարանների դասագրքերի մեթոդական մասի հեղինակ: |
2008թ. | Հայոց պատմություն. 10 – 12- րդ դասարանների ուսուցիչների մեթոդական ձեռնարկ, հեղինակ: |
2009թ. | Համաշխարհային պատմություն. 10 – 12- րդ դասարանների ուսուցիչների մեթոդական ձեռնարկ, հեղինակ: |
2009-2011թթ. | Հայոց պատմություն. 10-12րդ դասարանների դասագրքերի մեթոդական մասի հեղինակ: |
2014-2018թթ. | Համաշխարհային պատմություն. 10-12րդ դասարանների դասագրքերի մեթոդական մասի հեղինակ: |
Մասնակցությունը | |
1997թ. | Մարդու իրավունքների դասավանդումը Հայաստանի միջնակարգ դպրոցներում դասընթաց, «Մարդու իրավունքներ» առարկան դասավանդելու վկայական: |
1999թ. | «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագիր. ստացել եմ ուսուցման մեջ ինտերակտիվ մեթոդների կիրառման նպատակով ուսուցիչներին վերապատրաստող դասախոսի վկայական: |
2000-2016թթ. | «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագրի շրջանակներում մոտ 450 ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում. որպես վերապատրաստող: |
2000-2005թթ. | ՀՀ ԿԳՆ ԿԱԻ «Ընդհանուր պատմություն» առարկայական հանձնաժողովի անդամ: |
2000թ. | ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված` միջազգային չափանիշներով կրթության դասակարգման և վիճակագրության խնդիրներին նվիրված տարածաշրջանային սեմինար, Ալմաթա: |
2001թ. | Կրթական բարեփոխումների կենտրոնի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագրի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետության և իրավունքի հիմունքներ» առարկաների դասընթաց. նշված առարկաների դասավանդման համար վկայական: |
2003թ. | ՄԱԿ-ի կողմից կազմակերպված ՀՀ ընտրական հանձնաժողովի անդամների վերապատրաստում. որպես վերապատրաստող: |
2003-2008թթ. | ՀՀ ԿԳՆ ԿԱԻ կողմից կազմակերպվող «Պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, վերապատրաստող: |
2006-2007թթ. | ՀՀ ԿԳՆ ԾԻԳ - ի կողմից կազմակերպված «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. վերապատրաստող: |
2008-2009թթ. | World Vision Armenia կազմակերպության կողմից կազմակերպված Լոռու մարզի 11 համայնքների դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ, վերապատրաստող: |
2014թ. | ՀՀ Կենտրոնական բանկի պատվերով՝ «Այբ» դպրոցի Դիլիջանի մասնաճյուղում ու մասնաճյուղի ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված վերապատուղղված վերապատրաստումներ. վերապատրաստող և մենթորական այցելությունն աշխատանքներ: |
2012-2015թթ. | «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի /COAF/ պատվերով Արմավիրի մարզի 6 համայնքների դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ և մենթորական այցելություններ: |
2015-2017թթ. | Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ. 136, 85, Կենտրոնի՝ հ. 23, Մալաթիա-Սեբաստիայի՝ հ. 116 դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ: |
Լեզուների իմացություն | հայերեն, ռուսերեն, գերմաներեն |

Կրթություն | |
1984-1989թթ. | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտ |
Աշխատանքային փորձ | |
1992-1999թթ. | Երևանի թիվ 189 միջն. Դպրոց, անգլերենի ուսուչուհի |
2018թ.- | Հյուսիսային համալսարանի բանասիրության ամբիոնի անգլերեն լեզվի դասախոս |
2010-2011թթ. | Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց. անգլերենի ուսուցչուհի, դասղեկ |
2012-2013թթ. | Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի տնօրեն, անգլերեն լեզվի ուսուցչուհի, դասղեկ |
2013-2019թթ. | Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց. անգլերենի ուսուցչուհի |
Լեզուների իմացություն | հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Համակարգչային իմացություն | MS-Office (Word, PowerPoint, Excel) |

Կրթություն | |
1993-1998թթ. | Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, ստացել եմ պատմության ուսուցչի որակավորում |
Աշխատանքային փորձ | |
1998-2002թթ. | ք. Վանաձորի թիվ 1 պետական կրթահամալիրի միջին դպրոցում` պատմության ուսուցիչ |
2002-2004թթ. | ք. Ստեփանավանի տեխնիկական գրադարանում` գրադարանավարուհի |
2004-2011թթ. | Ռուսաստանի Դաշնություն, Դոնի-Ռոստով քաղաքի թիվ 78 կրթահամալիրում` պատմության ուսուցիչ |
2017թ.- | Դասավանդում եմ ք. Երևանի Հյուսիսային Համալսարանի ավագ դպրոցում և քոլեջում` դասախոս |
Լեզուների իմացություն | հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Կարդացվող դասընթացներ | Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն, Հայ եկեղեցու պատմություն |

Կրթություն | |
1970-1980թթ. | Երևան Սուրեն Սպանդարյանի անվան N 24 միջնակարգ |
1981-1985թթ. | Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, մաթեմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա բաժին, ստացել եմ մաթեմատիկայի ուսուցիչ, դաստիարակ-մեթոդիստի որակավորում: |
Աշխատանքային փորձ | |
1995թ.- | Ղազար Փարպեցու անվան միջն. դպրոց, մաթեմատիկայի ուսուցչուհի |
2009թ.- | Երևանի Հյուսիսային համալսարան , մաթեմատիկայի ուսուցչուհի |
Լեզուների իմացություն | հայերեն, ռուսերեն, անգլերեն |

Կրթություն | |
2000-2004թթ. | ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի ուսանող |
2004-2006թթ. | ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող |
2006-2010թթ. | ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ |
2014-2017թթ. | ԵՀՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող |
Գիտական աստիճան, կոչում | |
մագիստրոս | |
Աշխատանքային փորձ | |
2007թ.- | Հյուսիսային համալսարանի Հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի դասախոս է։ |
2016թ.- | համատեղությամբ աշխատում է ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում։ |
Կարդացվող դասընթացներ | |
Հայոց լեզու և գրականություն | |
Հրապարակումների ընտրանի | |
Հրապարակումների ընտրանի /5 և ավելի/ | |
1.«Շարադասությունը և նրա ոճական արժեքը Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետ» և «Թագուհին հայոց» պատմավեպերում», Հայ նոր հազարամյակի մարտահրավերներին դեմ հանդիման գիտական նստաշրջանի նյութեր, Երևան, 2008թ., էջ45-58: | |
2.«Թումանյանը և Համաստեղը բարբառի մասին», Թումանյանը և XXI դարը գիտական նստաշրջանի նյութեր, Երևան, 2009թ., էջ53-61: | |
3.«Համեմատությունը Համաստեղի արձակում, Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները գիտական նստաշրջանի նյութեր, Երևան, 2011թ., էջ180-187: | |
4.«Դարձվածները Համաստեղի արձակում», Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները գիտական նստաշրջանի նյութեր, Երևան, 2011թ., էջ197-193: | |
5.«Համեմատությունը և նրա ոճական արժեքը Համաստեղի արձակում», Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները, Երևան, 2012թ, էջ 489-497: | |
Լեզուների իմացություն | հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն |
Նոր համագործակցություն
Հյուսիսային համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի միջև ձևավորվում է նոր համագործակցություն։
Ջենովայի համալսարանում մեկնարկել է Էրազմուս+ KPI4HE նախագծի աշխատաժողովը
Ջենովայի համալսարանում մեկնարկել է «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և…
ՈԱԱԿ փորձագիտական խումբը Հյուսիսային համալսարանի քոլեջում
ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Հյուսիսային համալսարանի քոլեջում։ Քոլեջի ինքնավերլուծության,…
Առցանց դասընթաց Վառնայում
Բացառիկ հնարավորություն հյուսիսային համալսարանի ուսանողների համար
Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի ստեղծման նպատակով հերթական աշխատաժողով
Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի…
«Էրազմուս + KPI4HE» ծրագրի վերապատրաստումների շարքը՝ Օլդենբուրգում
Հյուսիսային համալսարանի աշխատանքային խումբը մասնակցում էր Գերմանիայի Օլդենբուրգի Կառլ Ֆոն Օսիեցկի համալսարանում կայացած՝ «Ինստիտուցիոնալ հետազոտությունների…