
Հյուսիսային համալսարանի առաքելությունն է՝ կրթության որակի գերակայությամբ ազգային լավագույն ավանդույթների և միջազգային առաջավոր փորձի զուգակցմամբ ու կրթության մատչելիության, հասանելիության, կազմակերպման թափանցիկության, մարդասիրական արժեքների ապահովմամբ գիտակրթական գործունեության իրագործում` ուղղված տնտեսագիտության, կառավարման, հաշվապահության, իրավաբանության, ծրագրավորման, լրագրության, բանասիրության, հոգեբանության, կրթության և մանկավարժության ոլորտների համար ստացված գիտելիքները գործնականում կիրառելու ունակ կադրերի պատրաստմանը:
Հյուսիսային համալսարանն իր առաքելությանը հավատարիմ՝ ուսումնական գործընթացն իրականացնում է բարձրագույն դպրոցի լավագույն ավանդույթների, ՀՀ օրենսդրության և Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Ուսման ընթացքում սովորողները ստանում են հիմնավոր գիտելիքներ և հմտություններ, զարգացնում վերլուծական, հաղորդակցական և գործնական որակները:
Համալսարանում գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
Համալսարանն իրականացնում է բակալավրի 19, մագիստրոսի 15 և ասպիրանտական 3 կրթական ծրագրեր: /կարդալ ավելին/
Ուսուցման ECTS կրեդիտային համակարգը Հյուսիսային համալսարանում ներդրվել է 2007-2009թթ.: /կարդալ ավելին/
Բակալավրի կրթական ծրագիրը 4 տարի է` 240 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ, մագիստրոսի կրթական ծրագիրը` 2 տարի` 90 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ: Համալսարանն ունի նաև հետազոտողի (ասպիրանտական) եռամյա ծրագիր` 180 ECTS կրեդիտ գիտաուսումնական բեռնվածությամբ:
Ուսանողի ուսումնական բեռնվածությունը
Կրթական ծրագրի տևողությունը | Կրթության ձևը | Կրեդիտներ | ||
Բակալավրի կրթական ծրագիր | 4 տարի | 8 կիսամյակ | առկա | 240 կրեդիտ |
5 տարի | 10 կիսամյակ | հեռակա | ||
Մագիստրոսի կրթական ծրագիր | 1.5 տարի | 3 կիսամյակ | առկա | 90 կրեդիտ |
2 տարի | 4 կիսամյակ | հեռակա | ||
Ասպիրանտուրա | 3 տարի | 6 կիսամյակ | առկա | 180 կրեդիտ |
4 տարի | 8 կիսամյակ | հեռակա |
Ուսման որակի բարձրացման խրախուսման նպատակով համալսարանում ներդրվել և գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ՝ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներ կատարող ուսանողների համար:Հյուսիսային համալսարանում կրեդիտային համակարգով կազմակերպվող բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կիսամյակային գիտելիքի արդյունարար գնահատման համար կիրառվում է գնահատման 100 միավորանոց համակարգ/սանդղակ: Գնահատումը կատարվում է ինչպես թվային այնպես էլ տառային նշագրումով: /կարդալ ավելին/
Կիրառվող գնահատման սանդղակը հնարավորություն է տալիս հաշվարկել կիսամյակի և ուսումնառության ողջ շրջանի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորը, ինչպես նաև՝ ուսանողի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կիսամյակի և ուսումնառության ցանկացած ժամանակահատվածի համար` ուսանողի բացարձակ առաջադիմության չափման նպատակով:Ուսումնական գործընթացը վերահսկվում է ուսումնական վարչության, մասնագիտական ամբիոնների, ֆակուլտետների, որակի ապահովման վարչության կողմից:Կրթական ծրագրերն աշխատաշուկայի պահանջներին և հասարակության կարիքներին համապատասխանեցնելու նպատակով համալսարանում գործում են շահառուների և շրջանավարտների հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներ՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կոորդինացմամբ: