ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲՈՒՀ Է  ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է  ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ 

Ի՞նչ է  պետական  հավատարմագրումը

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել  ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: 

Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության  կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը: 

Ինչու՞ է հավատարմագրումը կարևոր 

✅ Այն երաշխավորում է, որ կրթական հաստատությունը ապահովում է 

  • Որակյալ կրթություն 🎓 – Հավատարմագրված ԲՈՒՀ-ը երաշխավորում է, որ ստացած կրթությունը համապատասխանում է ազգային և միջազգային չափանիշներին։
  • Աշխատաշուկայում ճանաչում 💼 – Դիպլոմը կունենա ավելի բարձր արժեք, և գործատուները այն կընդունեն վստահությամբ։
  • Միջազգային կրթական հնարավորություններ  – Հավատարմագրումը մեծացնում է հնարավորությունները օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսումը շարունակելու համար։
  • Ժամանակակից ուսուցում և տեխնոլոգիաներ 🏫 – ԲՈՒՀ-ը  ոչ միայն այդ պահին ,այլ դրան հաջորդող տարիների ընթացքում պարտավորված է  զարգացնել իր կրթական մեթոդները և ուսումնական միջավայրը, ապահովելով առաջանցիկ կադրերի պատրաստում։

Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումը ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Հյուսիսային համալսարանը հավատարմագրվել է չորս անգամ՝ 2001, 2015, 2018 և 2022 թվականներին՝ իր բոլոր տարիների շրջանավարտներին տրամադրելով բացառապես պետական դիպլոմ: Հյուսիսային համալսարանին շնորհված հավատարմագրումը վկայությունն է այն բանի, որ «բուհը և նրա կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումը ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում»:

Նոր համագործակցություն

Հյուսիսային համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի միջև ձևավորվում է նոր համագործակցություն։
Ավելին

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի ստեղծման նպատակով հերթական աշխատաժողով

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի…
Ավելին