Արտաքին կապերի բաժինը Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, Հյուսիսային համալսարանի կանոնադրության և իր կանոնադրության, ինչպես նաև համալսարանի կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների և ռեկտորի հրամանների հիման վրա:

Արտաքին կապերի բաժնի հիմնական նպատակն է նպաստել համաշխարհային գիտակրթական գործընթացներին ու ծրագրերին համալսարանի ինտեգրմանը, միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի և արտասահմանյան գիտակրթական հաստատությունների, հիմնադրամների և միջազգային կառույցների հետ համագործակցության ձևավորմանը, ընդլայնմանն ու դրանց հետ կապված հարցերի համակարգմանը:

Արտաքին կապերի բաժնի գործունեությունը կոորդինացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է համալսարանի ռեկտորի հրամանով:

Բաժնի գործառույթներից են.

  • կազմակերպել արտերկրի կրթական հաստատությունների և գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքման բանակցային գործընթացները,
  • կազմակերպել Համալսարանի արտաքին կապերի զարգացմանն ուղղված միջոցառումներին՝ միջազգային կլոր սեղաններ, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, համալսարանի մասնակցության աշխատանքները,
  • աջակցել միջազգային գիտակրթական ծրագրերի շրջանակներում գիտաժողովներին, ինչպես նաև փոխանակման ծրագրերի շրջանակներում, համալսարանի շահերից բխող այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով արտերկիր մեկնող մասնակիցների գործուղումների կազմակերպման գործընթացներին,
  • ապահովել համալսարանի ինտերնետային կայքում (ֆեյսբուքյան էջում) և համալսարանի պարբերականում արտաքին կապերի գործունեության, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն և տեղադրում,
  • համալսարանի ստորաբաժանումներին և սովորողներին իրազեկել միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների և արտերկրի համալսարանների կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին,
  • նախապատրաստել համալսարանի կողմից նոր միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության փաստաթղթերը և կոորդինացնել արդեն իսկ շահած դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքիկ աշխատանքները,
  • ապահովել համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների երաշխավորությամբ միջազգային գիտակրթական պայմանագրերի կողմ հանդիսացող համալսարանների և գիտական կենտրոնների հետ պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը և նամակագրության վարումը:

Արուսյակ Իվանյան

Արտաքին կապերի բաժնի ղեկավար

Մասնակցություն Համալսարանի միջազգայնացման և արտաքին կապերի ընդլյանման քաղաքականության մշակմանը և իրագործմանը:Միջազգային կապերի ընդլյանում արտասահմանյան բուհերի, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների հետ/ միջազգային ծրագրերի շրջանակում փորձի փոխանակման ծրագրերի մշակում և իրագործում:Էրազմուս+ ծրագրերի համակարգում, ներգնա և արտագնա շարժունության ծրագրերի համակարգում:Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի մշակում/մասնակցություն Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերին/ համագործակցությոն Համալսարանի ստորաբաժանումների հետ:Օտար լեզուների լրացուցիչ դասընթացների համակարգում:Արտասահմանցի ուսանողների կրթության հարցերի համակարգում:Միջազգային գիտաժողովների/վերապատրաստումների կազմակերպում և համակարգում:Դրամաշնորհների որոնում, ծրագրերի պատրաստում և իրագործում: