ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

  • ԱՌԿԱ   ուսման տևողությունը՝  4 տարի
  • ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝  5 տարի
  • ԱՌԿԱ   ուսման տևողությունը՝  1.5  տարի
  • ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝  2 տարի

Բուհի առաջատար ստորաբաժանումներից է, որը գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Ֆակուլտետն իր կանոնադրությանը համապատասխան կրում է իրավունքներ և պարտականություններ, իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մասնագիտությամբ: Ֆակուլտետը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, իր կանոնադրությամբ, ինչպես նաև համալսարանի մարմինների, ֆակուլտետի կառավարման մարմինների՝ իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով: Ֆակուլտետի հիմնական ստորաբաժանումներն են ՝

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ 

  • պատրաստել իրավաբանի մասնագիտության պատասխանատու և առաջատար կրողներ, որոնք կտիրապետեն մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին:
  • պատրաստել բարձր մասնագիտական որակներով օժտված մասնագետներ, ովքեր ընդունակ կլինեն մասնագիտական գործունեություն իրականացնելու ազնվության, արդարության և մասնագիտական էթիկայի բարձր չափանիշներին համապատասխան,
  • զարգացնել ուսանողների մոտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը,
  • պատրաստել ուսանողներին` որպես հասարակությանը ծառայելուն պատրաստ անհատներ,
  • պատրաստել շրջանավարտներ, ովքեր կկարողանան ապրել և աշխատել բազմամշակույթ, գլոբալ միջավայրում,
  • պատրաստել իրավաբանի պրակտիկ, տեսական, հանրային և մասնավոր ոլորտների գերազանց մասնագետներ,
  • խրախուսել ուսանողների շրջանում իրավունքի և այլ դասընթացների ու մասնագիտությունների միջև կապի արժևորումը:

 Իրավագիտության ֆակուլտետը  իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն  հետևյալ մասնագիտություններով՝

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  • ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Ֆակուլտետի կառավարման մարմինն է ֆակուլտետի խորհուրդը : 

Աշխատակազմ՝

Կրթություն
1984-1994թթ.Գավառի թիվ  1 միջնակարգ դպրոց
1994-1998թթ.Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Պատմաաշխարհագրության ֆակուլտետ /պատմության ուսուցիչ/
2006-2008թթ.Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ /իրավագետ դիպլոմավորված մասնագետ/, որպես 2-րդ մասնագիտություն
2020-2021թթ.Հյուսիսային համալսարան, Կրթական գիտություններ /կրթության կառավարում/ /կրթության մագիստրոս/
Աշխատանքային փորձ  
1998-2004թթ.Գավառի թիվ  1 միջնակարգ դպրոց /համատեղությամբ/, պատմության ուսուցիչ
1998-01.09.2009թթ.  «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական պետական քոլեջ» ՊՈԱԿ /քաղաքագիտություն, փիլիսոփայություն իրավագիտություն, հայոց պատմություն առարկաների դասախոս/
2006-01.09.2009թթ.Նույն քոլեջում «Իրավագիտական առարկաների» ամբիոնի վարիչ, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար
01.09.2009-01.07.2011թթ.Երևանում «Ֆրանսիական դպրոց» հիմնադրամ /համատեղությամբ/, պատմության ուսուցիչ
01.03.2009-01.09.2011թթ.«Յու Էս Ի Էլ» համալսարան, ուսումնական մասի աշխատանքների համակարգող և դասախոս
01.09.2011-01.09.2014թթ.Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մեթոդիստ
01.09.2014-01.09.2017թթ.Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս
01.10.2015-01.09.2017թթ.Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց, պատմության ուսուցիչ
01.09.2017-31.01.2021թթ.Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս
01.02.2021թ.- Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս
Լեզուների  իմացությունհայերեն, ռուսերեն, գերմաներեն
Համակարգչային իմացությունMS-Office (Word, Internet, Excel)
Մասնակցել է Հայաստանում կազմակերպված տասնյակից ավելի սեմինարների, պարգևատրվել պատվոգրերով և հավաստագրերով:
Կրթություն
2002-2010թթ. Մ.Սարյանի անվան թիվ 86 դպրոց
2010-2014թթ. Մշակույթի պետական քոլեջի «հեռուստալրագրության» բաժին
2014-2017թթ. Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ /իրավագետ դիպլոմավոՀյուսիսային համալսարանի «լրագրության» մասնագիտության բակալավր
2017-2020 թթ. Հյուսիսային համալսարանի «իրավագիտություն» մասնագիտության մագիստրոս
Աշխատանքային փորձ  
2018թ.- Հյուսիսային համալսարանում, Իրավագիտության  ֆակուլտետի դեկանատի քարտուղար
Լեզուների իմացություն հայերեն, ռուսերեն, անգլերեն
Համակարգչային իմացություն MS-Office (Word, PowerPoint, Excel)
Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոն
Իրավաբանական կլինիկա
Անձնակազմ

Նոր համագործակցություն

Հյուսիսային համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի միջև ձևավորվում է նոր համագործակցություն։
Ավելին

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի ստեղծման նպատակով հերթական աշխատաժողով

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի…
Ավելին