Որակի ապահովման վարչությունը համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է: Վարչության առաքելությունն է աջակցել համալսարանում որակի ապահովման մշակույթի ձևավորմանը, որակի ամբողջական կառավարման համակարգի ներդրմանը, բուհի ռազմավարական առաջնահերթությունների իրագործման նկատմամբ վերահսկելիության, գնահատման և բարելավման մեխանիզմների ապահովմանը, նպաստել մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:

2020_-սկսած

Վարչության խնդիրներն են.

  • որակի ապահովման ամբողջական համակարգի անցնելու համար նախադրյալների ստեղծում, համալսարանի ստորաբաժանումներում (ֆակուլտետներ, ամբիոններ) որակի ապահովման տեղական կառույցների ձևավորում,
  • որակի կառավարման նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ապահովում,
  • բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրագործման արդյունավետ վերահսկողություն, ծավալվող գործընթացների անընդհատ մշտադիտարկում, գնահատման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում, բարելավման ծրագրերի առաջադրում,
  • շուկայամետ ՄԿԾ-ների ստեղծման, դրանց համընթեռնելիության և նմանատիպ այլ համեմատելի ծրագրերի հետ համահունչության, ուսանողների շարժունության ապահովման վերահսկման և գնահատման արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
  • գիտահետազոտական և նորարարական ծրագրերի մշակման, իրականացման, գնահատման և վերանայման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
  • բուհի արտաքին կապերի զարգացման և միջազգայնացման ծրագրերի և գործընթացների մշտադիտարկման և գնահատման գործիքների ստեղծում,
  • բուհի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության ապահովում,
  • արտաքին գնահատում իրականացնող կառույցների հետ համագործակցում,
  • համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային ինքնավերլուծության աշխատանքների համադասում, արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին օժանդակում:

Աշխատակազմը՝

Որակի ապահովման վարչության պետ